Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
26.11.2017 | 01:26

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-26-ին Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։ Փարիզի համաժողովում Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Համաժողովում կհաստատվեն Երևանում 2018-ին կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթնաժողովի ժամկետները, գագաթնաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները։

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ